NASDAQ բորսայում Facebook սոցիալական ցանցի IPO իրականացնելու ժամանակ խափանումից հետո որոշ ընկերություններ սկսել են լքել բորսան:

Այսպես. Kraft Foods կորպորացիան, որը Maxwell House եւ Yuban բրենդների սեփականատերն է, հայտարարել է, որ մտադիր է NASDAQ բորսան փոխել NYSE-ով:

Սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը NASDAQ-ից անցում է կատարում դեպի Նյու Յորքի ֆոնդային բորսա, հաղորդում է Gazeta.ru-ն:

NASDAQ-ն ու NYSE-ը դաժան պայքար են մղում իրենց ցուցակներում նոր ընկերություններ ներգրավելու համար եւ փորձում են իրարից ընկերություններ խլել: