Աշխարհի հնագույն մարգարիտը գտել են Ումմ ալ Քուվեյն էմիրությունում: Նա 7,5 հազար տարեկան է:

Գտածոյի մասին հայտնել է Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնը: Նրա մասնագետներն իրենց տվյալները հիմնավորում են ածխաջրածնային վերլուծությամբ, ըստ որի` մարգարիտն Արաբական թերակղզում եւ ամբողջ աշխարհում ամենահինն է, հայտնում է «Ռոսբալտը»:

Նախկինում համարվում էր, որ ամենահին մարգարիտը ճապոնականն է: Այն թվագրվում էր մոտավորապես մ. թ. ա.  3000 թվականին: Իսկ նոր գտածոն վերագրվում է մ. թ. ա. 5500 թվականին: