Նաթվի գների անկման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի, որոշ անդամներ չափից դուրս շատ նավթ են արդյունահանում: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը Մոհամեդ ալ-Հաթիբին:
Իրանի նավթային արդյունաբերության նախարարը ՕՊԵԿ-ի ղեկավարին բողոք է ներկայացրել ընդդեմ քվոտաների խախտման:
Նրա խոսքով, ի հեճուկս 2011 թվականի դեկտեմբերին ընդունված նավթի արդյունահանումը օրական մինչեւ 30 մլն բարել սահմանելուն, ՕՊԵԿ-ի անդամ երկրները արդյունահանում են 2 մլն բարել ավելի: Լրացուցիչ նավթի արդյունահանումը բաժին է ընկնում է Սաուդյան Արաբիային, Քուվեյթին եւ Արաբաման միացյալ էմիրություններին:
Ինչպես նշել է ալ-Հաթիբին, տնտեսական ճգնաժամի պայմաններում նավթի խոշոր գնորդները Սաուդյան Արաբիայից եւ այլ արաբական երկրներից պահանջում են նվազեցնել գները, իսկ նրանք էլ ավելացնում են նավթի արդյունահանումը: Իրանցի պաշտոնյան կոչ է արել ՕՊԵԿ-ի երկրներին չաշխատել միմյանց դեմ:
Հունիսի 8-ի դրությամբ, ՕՊԵԿ-ի զամբյուղում նավթի մեկ բարելի գինը կազմում է 96,82 դոլար, ինչը 26 դոլարով ավելի քիչ է, քան մարտի վերջին:




























