«Apple» ընկերությունն առաջարկել է իր արտադրանքի երկրպագուներին հարգել Սթիվ Ջոբսին հիշատակը: Դրա համար բավական է Սան Ֆրանցիսկոյի  ծրագրավորողների ամենամյա  «Worldwide Developers Conference»-ին ներկայանալ Ջոնբսի «ֆիրմային» սեւ սվիտերով: Այս կոչը հրապարակվել է «ChallengeLoop» նախագծի կայքում:

«Եթե ցանկանում եք հարգանքի տուրք մատուցել Ջոբսի հիշատկին կամ ողջունել «Apple» –ին, միացեք սեւ սվիտերների ակցիային  հունիսի 11-15-ը»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«ChallengeLoop»-ի ղեկավար Ջեյսոն Դեւիսը հույս ունի, որ փողոցներում շատ կլինեն սեւ վերնազգեստով մարդիկ:

Հիշեցնենք, որ «Apple»-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել էր 2011թ. հոկտեմբերին քաղցկեղից` 56 տարեկանում: