Ուորեն Բաֆեթի հետ ընթրելու իրավունքի համար ռեկորդային գումար են վճարել` 3.456.789 դոլար: Աճուրդը տեղի է ունեցել 14-րդ անգամ` հունիսի 8-ին: Աճուրդին մասնակցել են 10 մարդ, հաղթողը ցանկացել է անհայտ մնալ: Աճուրդն սկզբում բավականին հանգիստ է ընթացել եւ միայն վերջին ժամվա ընթացքում է գինը մեկ միլիոնից թռել մինչեւ   3,46 միլիոն դոլար:

Մեկ տարի առաջ Peninsula Capital Advisors հիմնադրամի կառավարիչ գործընկեր Թեդ Բեշլերը  Berkshire Hathaway-ի ղեկավարության հետ նախաճաշի համար վճարել էր  2,63 միլիոն դոլար: Մինչ այդ ռեկորդային է եղել 2,11 միլիոն դոլարը, որը 2008 թվականին վճարել էր չինական Pureheart China Growth Investment Fund հիմնադրամի կառավարիչ Չժաո Դանյանը:

Հավաքված միջոցներն անցնում են Glide հիմնադրամին, որը վճարում է  Սան Ֆրանցիսկոյի աղքատների եւ անտունների սոցիալական ծառայությունների մատուցումը, հայտնում է «Վեդոմոստին:

Հիմնադրամի տարեկան բյուջեն 17 միլիոն դոլար է, Բաֆեթի նախաճաշերը նրան նշանակալի եկամուտ են բերում: 

Նախաճաշերը տեղի են ունենում Նյու Յորքի Smith and Wollensky ռեստորանում: Բաֆեթին եւ նրա հյուրերին ընդունելու իրավունքի համար այդ ռեստորանը տարեկան  Glide հիմնադրամին է փոխանցում 10 000 դոլար: Աճուրդի հաղթողն իրավունք ունի իր հետ ընթրիքի հրավիրել մի քանի մարդու: Բաֆեթի հետ նախաճաշերը շարունակվում են մի քանի ժամ, եւ այդ ամբողջ ընթացքում ներդրողը պատասխանում է իր սեղանակիցների հարցերին: