Ղազախստանի դպրոցներից մեկում միասնական քննության ժամանակ շրջանավարտի մոտից ծածկագիր են առգրավել, որի երկարությունը կազմել է 11 մետր:
Թղթե ժապավենի վրա գրված է եղել մոտ 25 հազար պատասխան` միասնական քննության մեջ մտնող առարկաներից:
Դիմորդը չի հասցրել օգտվել ծածկագրից, սակայն կարողացել է դասարան մտցնել խնամքով ծալված ծածկագիրը, հաղորդում է «like.lb.ua»-ն:
Կրթության բաժնի պատասխանատուն ափսոսանքով նկատել է, որ նման ծածկագիր պատրաստելը «եւս աշխատանք» է:



























