Այսօր` հունիսի 9-ին, իրենց ծննդյան տոնն են նշում հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփն ու Նաթալի Փորթմանը: Դեփը ծնվել է 1963 թվականին, իսկ Փորթմանը` 1981-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախկին բիթլ Փոլ ՄքՔարթնին իր նոր տեսահոլովակում նկարահանել է հայտնի դերասաններ Նատալի Փորթմանին եւ Ջոնի Դեփին:
My Valentine երգը ընդգրկված է երգչի «Համբույրներ հատակում» (Kisses on the Bottom) նոր ձայնասկավառակում:
Նոր տեսահոլովակի ռեժիսորն է դարձել անձամբ պարոն Փոլը: Ինչպես հայտնում է Fashiontime-ը, տեսահոլովակը մտածկոտ եւ շատ ոճային է ստացվել:
Նոր տեսահոլովակը ներկայացվել է մասնավոր միջոցառմանը երաժշտի դստեր` երաժիշտ-դիզայներ Սթելա ՄքՔարթնիի ամերիկյան խանութում:
Հյուրերի ցուցակում, որոնք առաջինն են տեսել Փոլի թարմ ստեղծագործությունը, եղել են միայն համաշխարհային աստղեր` Միրանդա Քերը եւ Օռլանդո Բլումը, Գվինեթ Փելթրոուն եւ Քրիս Մարթինը, ինչպես նաեւ Ռիզ Ուիզերսփունը, Գվեն Սթեֆանին, Քրիսթեն Սթյուարթը եւ Զոուի Դեշանելը:




























