Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մի քանի հարյուր տղամարդիկ հարձակվել եւ ծեծի են ենթարկել  սեռական ոտնձգության դեմ բողոքի ելած կանանց:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ուժեղ սեռի ներկայացուցիչները մի քանի րոպե ծեծի են ենթարկել կանանց, որից հետո կանանց հաջողվել է փախչել:  Կանայք հանդես են եկել մշտական ոտնձգությունների դեմ, որոնց նրանք ենթարկվում են Թահրիր հրապարկում` ընդդիմադիրների հանրահավաքների վայրում:

Նրանք հանդես են եկել «Ժողովուրդը ցանկանում է կտրել բռնարարի ձեռքը»: