Ֆրանսիայում այսօր` հունիսի 10-ին մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:Ընտրողներն սկսել են քվեարկել ողջ երկրում ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո` երեւանյան ժամանակով ժամը 10:00 –ին:

Ակնկալում է մոտ  46մլն ֆրանսիացիների մասնակցություն, որոնք պետք է ընտրեն 577 պատգամավոր` 6 հազ. 600 թեկնածուներից: Միջինը մեկ ընտրական տարածքին բաժին է ընկնում 11 թեկնածու:

Նշենք, որ ընտրություններն անցկացվում են երկու փուլով. առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների բացարձակ մեծամասնությունը, եթե նման արդյունք չլինի, հաղթողը կորոշվի հուինիսի 17 –ին կայանալիք երկրորդ փուլում` ձայների պարզ մեծամասնությամբ: