Արագածոտնի մարզում հունիսի 10-ի առավոտյան սկսվել են Նոր Ամանոս բանկավայրի բնակիչ, 1997թ. ծնված Կարեն Գալոյանի որոնումները:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային վարչությունից, որոնումներին մասնակցում են փրկարարներ, ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ:Նախնական վարկածով, Կարենին կարող էր քշել հեղեղը: Որոնումները շարունակվում են: