Քենիայի պետանվտանգության նախարար Ժորժ Սայտոտին հունիսի 10-ին զոհվել է ուղղաթիռի աղետի արդյունքում:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նրա հետ միասին զոհվել է նաեւ փոխնախարար Օրվա Օջոդեն ու եւս 4 մարդ:
Ուղղաթիռում են գտնվել երկու թիկնապահ եւ երկու օդաչու, որոնք եւս զոհվել են: Բացառությամբ նախարարի եւ փոխնախարարի, մյուսների մարմինները հնարավոր չի եղել ճանաչել` աղետից հետո բռնկված հրդեհի պատճառով:




























