Եվրախումբը համաձայնել է Իսպանիային 100 մլրդ եվրո հատկացնել, այնքան, որքան խնդրել էր Մադրիդը:Այդպիսով Եվրախումբը պատրաստակամություն է հայտնում ծածկել բոլոր ծախսերը:

Հունիսի 8-ին ԱՄՀ-ն հաղորդել էր, թե իսպանական բանկերին անհրաժեշտ է  40 -80 մլրդ եվրո: Գումարները կհատկացվեն այն ժամանակ, երբ Իսպանիան պաշտոնական հարցում կներկայացնի, դա կլինի առաջիկա օրերին:Նշենք, որ Իսպանիան չորրորդ երկիրն է, որ օգնություն է խնդրում Բրյուսելից: