ԱՄՆ Կոլորադո նահանգում անտառային ուժեղ հրդեհն արդեն 3 հազ. հա տարածք է ընդգրկել:
Ինչպես հաղորդում է ABC-ին, տեղական իշխանությունները բնակիչներին խնդրել են պատրաստվել տարհանման, ոմանք արդեն լքել են իրենց տները: Հրդեհի մարման աշխատանքներում 200 հրշեջ է ներգրավվել:Նշվում է, որ կրակն արագ տարածվում է, ինչին նպաստում է եղանակը: Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս անհայտ են:




























