Սիրիական ազգային խորհուրդը ղեկավարում է քուրդ ակտիվիստ Աբդելբասետ Սիդան:
Այդ պաշտոնում նա փոխարինել է Բուրհան Գալյուինին, ով կամավոր հեռացել էր: Նորաթուխ առաջնորդը BBC –ին տված հարցազրույցում ասել է, թե իր հիմնական խնդիրը լինելու է Սիրիայում եւ նրա սահմաններից դուրս մյուս ընդդիմադիր խմբերի միավորումը:Սիրիական ազգային խորհուրդը միավորում է նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին:




























