Հունիսի 10-ին հայտնաբերվել են Պերուում անհետացած էքսկուրսիա իրականացնող ուղղաթիռի մնացորդները. բոլոր 14 ուղեւորները զոհվել են:
Ինչպես հաղորդում է BBC-ին, ուղղաթիռի այրված մնացորդները հայտնաբերվել են Կուսկո քաղաքից ոչ շատ հեռու: Ուղեւորների թվում եղել են Հարավային Կորեայի, Նիդեռլանդների, Չեխիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ուղղաթիռն անհետացել էր հունիսի 7 –ին:




























