Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 7.10-ի սահմաններում «Օպել» մակնիշի 30 ՕԼ 873 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Շիրակամուտ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին եւ մոտ 7 մետր գլխիվայր գլորվելով` ընկել ձորը:
Վթարի արդյունքում վիրավորներ` Գյումրի քաղաքի բնակիչներ 22-ամյա Վազգեն Սվարյանը, 24-ամյա Արմեն Սիմոնյանը, 20-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 22-ամյա Գրիգոր Մինասյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց եւ Սպիտակի բժշկական կենտրոն: Բժիշկները Վ. Սվարյանի եւ Գ. Մինասյանի վիճակը գնահատել են ծանր:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչ Պողոսյանը:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























