ԱՄՆ Ալաբամա նահանգի ուսանողական Օբերնա քաղաքում անհայտ անձը հունիսի 10-ի գիշերը կրակ է բացել, ինչի արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են:
Միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, իրավապահները հրաժարվում են մեկնաբանել կատարվածը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ուսանողական քաղաքի տարածքում աշխատում են իրավապահները: Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալները եւս տարբեր են. ըստ Sky News-ի` սպանվել է մեկ ուսանող, երկուսը վիրավորվել են: Մյուս տվյալներով` զոհերի թիվը երեքն է, վիրավորներինը` յոթը:





























