Կիեւի մարզի տրանսպորտային դատախազությունը քրեական գործ է հարուցել Բորոդյանկայում օդանավի աղետի փաստով, որի արդյունքում 5 մարդ էր զոհվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հարուցվել է քրեական գործ` անվտանգության կամ շահագործման կանոնների խախտման համար:

Հիշեցնենք, որ «Բորդյանկա» օդանավակայանում պարաշյուտային թռիչքների կատարման ժամանակ օդաչուների ուկրաինական դպրոցին պատկանող «Л-410» օդանավը վատ եղանակի պատճառով փորձել էր վթարային վայրէջք կատարել դաշտում: Օդանավում գտնվել էր 17 պարաշյուտիստ եւ անձնակազմի երեք անդամ:

Աղետի արդյունքում հինգ մարդ զոհվել էր, 15-ը, այդ թվում Ավստրալիայի մեկ քաղաքացի, տուժել էին: