Միջերկրական ծովում, Թուրքիայի ափերի մոտ, հունիսի 10-ին, երեւանյան ժամանակով ժամը 16:45-ին  6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ Բոսֆորի համալսարանի աստղադիտարանի տվյալների` էպիկենտրոնը գտնվել է զբոսաշրջային Մուղլա նահանգի ափերի մոտ, հիպոկենտրոնը` 19,6 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան: Միաժամանակ թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ մի շարք տների վրա ճաքեր են հայտնվել, երկու հոգի խուճապահար դուրս են նետվել պատուհանից եւ տուժել: Շատերը լքել են տները` վախենալով տուն վերադառնալ: