Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում  երեւանյան ժամանակով ժամը 19.00-ին քվեարկությանը մասնակցել է 48,31%-ը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», 2007թ. նախորդ ընտրություններին մասնակցությունը նույն ժամվա տվյալներով կազմել էր 49,28%:   Տեղամասերը կփակվեն երեւանյան ժամանակով ժամը 22.00-ին:

Ինչպես այսօր տեղեկացրել էր NEWS.am-ը,  Ֆրանսիայում այսօր մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:

Ընտրողներն սկսել են քվեարկել ողջ երկրում ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո` երեւանյան ժամանակով ժամը 10:00 –ին:  Ակնկալում է մոտ  46մլն ֆրանսիացիների մասնակցություն, որոնք պետք է ընտրեն 577 պատգամավոր` 6 հազ. 600 թեկնածուներից: Միջինը մեկ ընտրական տարածքին բաժին է ընկնում 11 թեկնածու:

Նշենք, որ ընտրություններն անցկացվում են երկու փուլով. առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների բացարձակ մեծամասնությունը, եթե նման արդյունք չլինի, հաղթողը կորոշվի հուինիսի 17 –ին կայանալիք երկրորդ փուլում` ձայների պարզ մեծամասնությամբ: