ԱՄՆ Ջորջիա նահանգի Աթենք քաղաքում ոստիկանությունը փնտրում է չարագործի, ով երկու շաբաթվա ընթացքում մոտ 400 հազար ատամմաքրիչ է գողացել « Armond’s Manufacturing» տեղական ընկերության պահեստից:

Ինչպես հաղորդում է «Athens Banner-Herald»-ը, առաջին վեց արկղերն անհետացել են պահեստից մոտ երկու շաբաթ առաջ, իսկ հետո` հունիսի  2-3-ին անհետացել է եւս յոթ արկղ: Յուրաքանչյուր արկղում եղել է 288 տուփ` 100 ատամմաքրիչով: Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը 2 808 դոլար է:

Ոստիկանությունը բռնության ոչ մի հետք չի հայտնաբերել, այնպես որ սեփականատերը կասկածում է նախկին կամ ներկա աշխատակիցներին: