Թուրքիայում հունիսի 10-ին երկրաշարժի հետեւանքով հիվանդանոցներում են հայտնվել 59  մարդ:
Նահանգի առողջապահության բաժնում հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից շատերն ստացել էին հոգեբանական  վնաս, մյուսների մոտ գրանցվել էին կոտրվածքներ եւ վնասվածքներ:

Մի մարդ գլխի վնասվածք էր ստացել` ցատկելով պատուհանից: Երկու մարդու հիվանդանոց էին տեղափոխել սրտի կաթվածով, հայտնում է «lenta.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ափերի մոտ` Միջերկրական ծովում, հունիսի 10-ին` երեւանյան ժամանակով 16:45-ին տեղի էր ունեցել 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նավահանգստային Մուգլա նահանգի հարեւանությամբ, հիպոկենտրոնը գտնվել է 19,6 կմ խորությունում: 

Մուգլա նահանգի մի շարք տներում ճեղվածք է գոյացել: Երկու մարդ խուճապի մեջ դուրս են նետվել պատուհաններից: Շատ շրջանների բնակիչներ, որտեղ զգացվել է ստորերկրյա ցնցումը, արագորեն լքել են իրենց տները եւ մեկ ժամվա չափ փողոցում են մնացել: