Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակիցները հաղթել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում:
Ըստ պաշտոնական տվյալների` սոցիալիստները եւ նրանց համախոհներ «կանաչները» հավաքել են 46%, իսկ աջակենտրոն «Հանուն ազգային շարժման խորհուրդը», որի անդամ է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, 34%, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Այդպիսով, սոցիալիստները եւ նրանց համախոհները Ազգայիյն ժողովում հավաքում են ավելի քան 300 տեղ: Եթե այդ արդյունքները հաստատվեն հունիսի 17-ին նախատեսված երկրորդ փուլում, Օլանդը կստանա խորհրդարանական մեծամասնություն, որն անհրաժեշտ է նրանց խոստացած բարեփոխումներն իրականացնելու համար, այդ թվում նաեւ հարուստների հարկերի բարձրացումը:
Նիկոլա Սարկոզիի աջակենտրոն «Հանուն ազգային շարժման խորհուրդը» կարող է ստանալ մոտ 250 մանդատ:
Խորհրդարան է անցնում նաեւ Մարին լե Փենի գլխավորած աջ ծայրահեղական Ազգային ճակատը եւ կոմունիստների կողմից աջակցվող Ժան Լյուկ Մելանշոնի Ձախ ճակատը, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ընտրություններում մասնակցությունը կազմել է 60%:




























