Զոհվել է 6 մարդ, եւս 38-ը` վիրավորվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ականանետային երկու հարվածների հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինների նեկայացուցիչները:
Հարվածները տեղի են ունեցել Բաղդադի այն հրապարակներում, որտեղ շիական ուխտավորները հավաքվել էին իմամ Մուսա ալ Քադիմի պատվին հոգեւոր տոնի նախօրեին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իրաքում լարվածության աճը պայմանավորված է երկու խոշորագույն համայնքների միջեւ պատմականորեն ձեւավորված հակամարտություններով` սունիների եւ շիաների: Քաղաքական դիտորդները կարծում են, որ համայնքնեի միջեւ հետագա լարվածության աճը կարող է քաոսի, քաղաքացիական պատերազմի եւ երկրի պառակտման հանգեցնել:




























