Երթուղային տաքսու եւ թեթեւ մեքենայի բախման հետեւանքով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տուժել է 12 մարդ, հունիսի 11-ին հայտնել են ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանային հատվածում: Տուժածների մեջ կան երկու երեխաներ:
Վթարի մասին տեղեկատվությունն ստացվել է մոսկովյան ժամանակով ժամը 5.50-ին: «Գազելի» բախումը Honda-ին տեղի է ունեցել Պլատնիրովսկայայի հատվածում` Մ4 «Դոն» դաշնային մայրուղու 1087-րդ կմ-ի վրա:
Ըստ նախնական տվյալների` «Գազելում» վարորդի հետ եղել են 13 մարդ, մեքենայում` երկու, հայտնում է «gazeta.ru»-ն:


























