Չիլիում պետության նախկին ղեկավար Աուգուստինո Պինոչետի մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների: Բախման հետեւանքով տուժել է 22 մարդ, 60 մարդ ձերբակալվել են:
Մահացած Պինոչետի համախոհները հավաքվել էին փաստագրական ֆիլմ ցուցադրելու: Սակայն նախկին բռնակալի բազմաթիվ հակառակորդներ փորձել են տապալել միջոցառումը:
Ոստիկանությունն ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, բողոքողներն ի պատասխան քարեր եւ փայտեր են շպրտել: Վնասվել են 15 մեքենաներ, կոտրվել լուսացույցներ եւ շենքերի ապակիներ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աուգուստո Պինոչետը հայտնի է եղել իր դաժան ղեկավարմամբ: Նրա կառավարման տարիներին Չիլիում քաղաքական պատճառներով սպանվել են 3,2 հազար մարդ, եւս 1,2 հազարը անհետ կորել են: Ընդ որում, խոշտանգումների են ենթարկվել շուրջ 28 հազար մարդ:


























