Սեյսմոլոգները կարծում են, որ մոտ ժամանակներս Թուրքիայում կարող է կրկնվել ավելի քան 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է «vesti FM» ռադիոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ափերի մոտ` Միջերկրական ծովում, հունիսի 10-ին, երեւանյան ժամանակով 16:45-ին տեղի էր ունեցել 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նավահանգստային Մուգլա նահանգի հարեւանությամբ, հիպոկենտրոնը գտնվել է 19,6 կմ խորության վրա:  Մուգլա նահանգի մի շարք տներում ճեղվածք է գոյացել: Երկու մարդ խուճապահար դուրս են նետվել պատուհաններից: Երկրաշարժի հետեւանքով հիվանդանոցներում է հայտնվել 59 մարդ: