Լիբիան հրաժարվել է ազատել Միջազգային քրեական դատարանի 4 աշխատակիցներին` մինչեւ նախնական հետաքննության ավարտը: Այդ մասին հայտնել է Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Մուհամեդ Ազիզը` Ավստրիալիայի արտգործնախարար Ռոբերտ Կարի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ավելի վաղ ՄՔԴ-ի աշխատակիցներին ազատելու կոչով Լիբիայի իշխանություններին էր դիմել ՄՔԴ-ի ղեկավար Սան Խեն Սոնը:

Ինչպես հայտնում է rbc-ն, ձերբակալվածների շարքում է նաեւ ռուս Ալեքսանդր Խոդոկովը:

Զինտանայի զինված ջոկատների ներկայացուցիչները, որոնք պահում են ՄՔԴ-ի աշխատակիներին, մերժել են պաշտոնական Տրիպոլիի` նրանց ազատելու խնդրանքը: Նրանք հրաժարվել են ձերբակալվածների մոտ թողնել Հաագայի դատարանի պատվիրակությանը, որը Լիբիա էր ժամանել հունիսի 10-ին: 

Բացի ռուսից ձերբակալվել են Լիբանանի քաղաքացուհի Հելենա Ասաֆը, որը ՄՔԴ-ի թարգմանչուհին է 2005 թվականից, Իրավաբանական ուղեկցման բաժանմունքի ղեկավար իսպանացի Էստեբան Պերալտու Լոսիլան եւ ավստրալուհի Մելինդա Թեյլորը, որը Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի փաստաբանների խմբի մեջ է մտնում: Նրանց մեղադրում են Ս. Քադաֆիին  «վտանգավոր» փաստաթղթերի փոխանցման մեջ: