Սիրիական ազգային խորհրդի նոր առաջնորդ Աբդել Բասսեթ Սիդան հունիսի 10-ին հայտարարել է, թե նախագահ Բաշար Ասադի վարչախումբը գտնվում է «վերջին շնչում»:
56-ամյա քուրդ ակտիվիստը, ով ապրում է Շվեդիայում, հունիսի 9-ին գլխավորել է Խորհուրդը Ստամբուլում կազմակերպության գլխավոր քարտուղարության նիստի արդյունքներում:
Սիրիական ընդդիմության ղեկավարը դիմել է ՄԱԿ-ին` խնդրելով ուժային ակցիա նախաձեռնել` դիմելով ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին, որը նախատեսում է ինչպես պատժամիջոցների, այնպես էլ զինված ուժերի կիրառում:
«Եթե անվտանգության խորհուրդը համաձայնության չգա, որոշ երկրներ կարող են գործել առանց ՄԱԿ-ի մանդատի»,- ասել է նա, հաղորդում է NEWSru.com-ը:




























