Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիոն զորամասի զինծառայողները շարունակում են մարտական հերթապահությունը:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ տարվա սկզբից ՄիԳ-29 ինքնաթիռները ավելի քան 200 ուսումնական թռիչքներ են իրականացրել 500-ից 8000 մետր բարձրության վրա, 300-ից 800 կմ ժամ արագությամբ: Դրանց մոտ կեսն իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում, գիշերային ժամերին:




























