Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը քննադատել է ՀՀ իշխանություններին։ Նա ասել է, որ 2008թ մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած անկարգություններն ու այդ իրադարձությունների հետեւանքով զոհվածների պատմությունը համաներումով չի ավարտվի։ «Մի շարք կարեւոր հարցեր կան, մասնավորապես՝ թե մեկ տարի առաջ ինչ է եղել իրականում։ Այն, որ ոչ ոք մինչ օրս չի պատժվել կատարված սպանությունների համար, ինձ խիստ մտահոգում է։ Հայաստանի հանրապետության ոստիկանությունը չի կարողանում գտնել հանցագործներին և դա սարսափելի է», — նշել է Դեւիսը, որպես ԵԽ գլխավոր քարտուղար իր վերջին մամլո ասուլիսում։