Ուկրաինայի պայմանավորվածությունը գերմանական RWE-ի հետ` բնական գազի գնման շուրջ, կարող է ուկրաինական կողմին ապահովել մոտ 5 մլրդ խմ վառելիք: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն:

«Նաֆտոգազը» մայիսի 11-ին հաղորդել է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրել գերմանական RWE Supply & Trading GmbH (RWEST)-ի հետ, սակայն ծավալները չեն հստակեցվել:

Բոյկոն հավելել է, որ Ուկրաինան նաեւ քննարկում է ԱՄՆ-ից եւ Քաթարից հեղուկ գազի գնման հնարավորությունը: