Հունիսի 9-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա Մարկ Խաչատրյանին, որը հունիսի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 9-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 35-ամյա Արման Պետրոսյանին, որը 2009 թ. մայիսի 21-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:


























