Հունիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մազդա», այնուհետեւ՝ «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի եւ «Մազդա»-ի վարորդները ու վերջինիս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Մազդա»-ի վարորդը՝ 24-ամյա Սուրիկ Ամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:



























