Մոսկվայում երեխան ընկել է 11-րդ հարկից եւ ողջ մնացել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին:
Դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտն ընկերների հետ բարձրացել է Օզյորնայա փողոցի 31-րդ շենքի երրորդ մուտքի 31 բնակարանի տեխնիկական պատշգամբ: Տղան նստել է վանդակաճաղերին եւ սկսել ճոճվել, գրում է «Մետրոն»:
12-ամյա տուժած տղան հրաշքով ողջ է մնացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ ախտորոշել ներգանգային հեմատոմա եւ կոտրվածքներ:




























