Թայվանում վերջին սերնդի հրթիռային կրեյսերից անհետացել է գերգաղտնի համակարգիչը:
Բացառապես կարեւոր տվյալներով նոթբուքը տեղակայված է եղել Kuang Hua No. 6-ում` ամենաժամանակակից թայվանական նավում, որը կառուցված է «սթելս» տեխնոլոգիայով:
Ռազմային նավաստիները սկսել են որոնել այն մայիսի վերջին, երբ կրեյսերը կայանել էր Ցզոյին նավահանգստում` երկրի ռազմածովային ուժերի գլխավոր կայանում: Ինչպես կարող էր պատահել, որ գաղտնի սարքավորումը կորել էր ոչ պակաս գաղտնի նավից, որը կայանած է եղել ռազմածովային գլխավոր նավահանգստում, քննիչները պետք է միայն պարզեն, հայտնում է «lenta.ru»-ն:
Կորած համակարգիչը պատկանել է ոչ թե պաշտպանական գերատեսչությանը, այլ մասնավոր ընկերությանը, որն զբաղվել է նավի գաղտնի համակարգերի թեստավորմամբ` կես տարվա փորձարարական աշխատանքների ժամանակ: Եթե այդ նոթբուքն ընկնի ՉԺՀ-ի ձեռքը, Պեկինը կստանա Թայվանի ռազմածովային ուժերի բոլոր հեռահաղորդակցման գաղտնագրերը, ինչպես նաեւ նավահանգստի հրթիռային զինման վերաբերյալ տեղեկություններ:




























