Սանկտ-Պետերբուրգում 17-ամյա դեռահասը մորթել է իր մորը, որն արգելել էր նրան խաղալ համակարգչով:
Հանցագործությունը կատարվել էր հունիսի 8-ին, երեկոյան ժամը 20:00-ին` հիվանդ տատիկի աչքի առջեւ: Որեւէ տեղչաշխատող եւ չսովորող 17-ամյա բնակիչը վիճել է իր 35-ամյա մոր հետ, ով պահանջել էր դադարեցնել համակարգչով խաղալը: Կինն անջատել էր սնուցումը, իսկ տղային վռնդել էր սենյակից:
Դեռահասը կոտրել էր դուռը եւ մի քանի անգամ դանակով հարվածել մոր որովայնին եւ կրծքին, կտրել զոհի կոկորդը, որից հետո միացրել էր համակարգիչը եւ շարունակել խաղը: Բնակարանում այդ պահին ոչ ոք չի եղել, բացի անկողնուն գամված տատիկից, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Տուժածն ինքնուրույն հասել է հեռախոսին եւ շտապօգնություն կանչել, սակայն մահացել է: Այդ ամբողջ ընթացքում դեռահասը շարունակել է հանգիստ խաղալ համակարգչով: Նրա խաղը դադարեցրել է միայն բժիշկների կանչած ոստիկանական ջոկատը:
Life News հրատարակչությունը հայտնում է դեռահասի եւ մոր անունները` Մաքսիմ Ա. եւ Օլգա Ա., նաեւ ճշտում է, որ նա խաղացել է համակարգչային Counter-Strike խաղը:




























