Վերջին շրջանում PKK-ի եւ թուրքական զինված ուժերի միջեւ լայն թափ առած բախումները դադարեցնելու համար Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին բանակցություններ է սկսել PKK-ի հետ՝ զինադադար կնքելու համար։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ն, Իրաքի նախագահի ղեկավարած «Քուրդիստանի հայրենասերների միության»-ը (KYB) մոտ կանգնած մի ինտերնետ կայքում նշվել է, թե Իրաքի նախագահը Թուրքիայի եւ PKK-ի միջեւ զինադադար կնքելու համար նախաձեռնություն է սկսել։