Աֆղանստանի հյուսիս-արեւելքում, 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով սարը փլվել է գյուղի վրա` հողի շերտի տակ թողնելով 20 տուն:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվկալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Քաբուլից 170 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը` 48 կմ խորության վրա:
Հաղորդվում է նաեւ 5,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի մասին, որը գրանցվել է առաջին երկրաշարժից կես ժամ անց, նույն տեղում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























