Պակիստանում հերթական ահաբեկչությունն է կատարվել, պայթեցվել է ուղեւորատար ավտոբուսը: Առնվազն վեց մարդ զոհվել է, 50-ից ավելի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Ավտոբուսը Մաստունգից ուղեւորվել էր Բելուջիստան նահանգի Նոշկի քաղաք, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, ռումբը ամրացված է եղել մոտոցիկլետին եւ գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: