ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջոն Բրայսոնը երկու վթարի պատճառ է դարձել: Նա նաեւ մեղադրվում է դեպքի վայրից փախչելու մեջ:
Ըստ ոստիկանության` Բրայսոնի մասնակցությամբ դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին` Սան Գաբրիել քաղաքում: 68-ամյա նախարարի վարած Lexus-ը բախվել է Buick-ին, որից հետո նախարարը որոշել է փախչել վթարի վայրից: Սակայն այդ ընթացքում նա եւս մեկ անգամ խփել է տուժածի մեքենային, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մի քանի րոպե անց Բրայսոնի մեքենան լքել է Սան Գաբրիելը եւ մտել հարեւան Ռոզեմիդ բնակավայր, որտեղ բախվել է Honda Accord մեքենայի: Դրանից հետո պաշտոնյան հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրա վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ըստ նախնական տվյալների, Բրայսոնը չի օգտագործել ալկոհոլ եւ թմրանյութ:




























