Իրանցի 11 զինվորականներից բաղկացած մի խումբ նախօրեին ներխուժել է Իրաք եւ զավթել մի նավթահոր, որը ներկա պահին չի օգտագործվում: Այս մասին հայտարարել է Իրաքի ներքին գործերի փոխնախարար Ահմեդ Ալի Հաֆաջին:

Նա ասել է, որ Բաղդադը չի պատրաստվում իրանցիների գործողություններին համապատասխան ռազմական պատասխան տա:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, փոխնախարարն ասել է, թե հնարավոր է սահմանափակվեն դիվանագիտական պատասխան տալով:

Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Հաջ Ազիզի խոսքով, հնարավոր է ,որ խորհրդակցելու համար արտգործնախարարություն կանչվի Իրանի դեսպանը:

Ընդ որում, տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ, այսօր Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ադաբագգը բավականին խստորեն պահանջել է իրանական զորքերը անհապաղ դուրս բերել №4 նավթահորից։ Միաժամանակ հավելելով, որ երկիրը այս խնդրի խաղաղ եւ դիվանագիտական լուծում է փնտրում: