Եգիպտոսի նախկին նախագահ, 84-ամյա Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է: Չճշտված տեղեկատվության համաձայն, քաղաքական գործչին այսօր բժշկական սարքերով են ուշքի բերել:

Նրա որդիները` Ալյան ու Գամալը դիմել են բանտի ղեկավարությանը` հորը տեսակցելու խնդրանքով, եւ բանտի ղեկավարությունը թույլտվություն է տվել:

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը, նշել է,թ ե Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է Մուբարաքի կոմայի մասին տեղեկությունը: ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, թե Մուբարաքի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն: