Ուզբեկստանի իրավապահները 4 հազար թուփ կանեփ են հայտնաբերել Տաշքենդի բժշկական ակադեմիայի տարածքում:

«Ոզմետրոն» պարբերականի տվյալներով, կանեփն աճեցվել է ակադեմիայի 2-րդ կլինիկայի տարածքում, մոտ 2 հեկտարի վրա:

Մասնագետների տվյալներով, այդ հողակտորից հնարավոր էր տարեկան մոտ երկու տոննա անաշա հավաքել: Ներկայումս քննիչները պարզում են, թե արդյոք ակադեմիայի ղեկավարությունը մեղսակի՞ց է կանեփի աճեցմանը, թե` ոչ: