Իշխանությունը երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծում: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը իր բնակարանում կատարված խուզարկությունից հետո:
Ուդալցովը կարծում է, որ հունիսի 12-ի ակցիային ավելի շատ մարդ կգա, քանի որ «սա մարդկանց ավելի կզայրացնի, կստիպի դուրս գալ փողոց»: Հիշեցնենք, որ Նավալնիի, Յաշինի, Նեմցովի եւ Սոբչակի տներում հունիսի 11-ին խուզարկություններ են եղել:
Նրանք հրահանգել են հունիսի 12-ին, առավոտյան ժամը 11-ին ներկայանալ ոստիկանություն: Twitter-ում 37 թվի եւ զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկություններ են տարածվել:
Թեեւ օրենքի խստացմանն ու տուգանքներին` ըստ կանխատեսումների` երթին մոտ 50 հազար մարդ է մասնակցելու, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:




























