Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել Քալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքի դատարան` պահանջելով արգելել Samsung Galaxy S III սմարտֆոնի վաճառքը Միացյալ Նահանգների տարածքում:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», վկայակոչելով Reuters-ը, փաստաբան Ջոշ Քրեվիտը լսումներիընթացքում հայտնել է, որ Apple-ին անդառնալի վնաս կհասցվի, եթե Samsung-ը սկսի նոր սմարտֆոնի վաճառքը: Նա պնդել է, որ Samsung-ը Galaxy S III-ի մշակման ընթացքում օգտագործել է Apple-ի արտոնագրած տեխնոլոգիաները:
Շրջանային դատավորը հայտարարել է, թե չի կարող զբաղվել միայն Apple-ի եւ Samsung-ի գործերով: Նշենք, որ Samsung Galaxy S III-ի վաճառքը մեկնարկելու է հունիսի 21-ին:




























