Թուրքիան մտադիր չէ Քուրաջըքում հակահրթիռային պաշտպանության  թուրքական համակարգից տեղեկություններ փոխանցել ՆԱՏՕ-ին դաշնակից չհամարվող Իսրայելին:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Իսմեթ Յըլմազը` պատասխանելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ վարժանքների ժամանակ Քուրաջըքի կայանի օգտագործման մասին հարցին:

«Վաղ նախազգուշացման համակարգը ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի բաղկացուցիչն է: ՀՀՊ-ից ստացված տվյալները ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն ուղարկվելու են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ օգտագործվելու են նրանց պաշտպանության համար: Ուստի դաշնակից չհամարվող Իսրայելին տվյալներ ուղարկելու մասին խոսք լինել չի կարող»,- նշել է նա: