Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, հունիսի 25-26-ին, պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին հավաստի աղբյուրներից:

Այցի ընթացքում Ավստրիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահին: Կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: