«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի հայրը հայց է ներկայացրել ֆրանսիացի ոստիկանների դեմ` հուսահատված վիճակում գտնվող որդուն սպանելու համար: Մերայի հոր խոսքով, ինքն ունի որդուն ձերբակալելու գործողության տեսագրությունը, որն ավելի շատ «ոչնչացման» է նման, հաղորդում է Polit.ru-ն:
Հիշեցնենք, որ ալժիրյան ծագմամն ֆրանսիացի Մերային մարտի 22-ին գնդակահարել են հատուկջոկատայինները` նրա ձերբակալության օպերացիան ձախողելու հետեւանքով:
Մոհամեդ Մերան, ով շուրջ մեկ օր պաշտպանվել է Թուլուզի բնակարաններից մեկում, հրաժարվել է բանակցություններից եւ որոշել է չհանձնվել ոստիկաններին, խիստ դիմադրություն ցույց տալով ուժայինների գրոհի ժամանակ: Արդյունքում նա սպանվել է գլխին ստացած կրակոցից:
Ընդհանուր առմամբ, մեկ մարդու ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 400 զինվորական:
Մոհամեդ Մերան խոստովանել է, որ սպանել է երեք զինվորականի, մեկ ուսուցչի եւ Թուլուզի ու Մոնտոբանի հրեական դպրոցների երեք սովորողների: Նա երեխաների սպանությունները կապել է «Ալ-Կաիդայի» եւ իսլամական արմատականության հետ:




























