ԱՄՆ առեւտրի նախարարի մասնակցությամբ ավտոճանպարհային երկու պատահարների պատճառը նոպան է եղել, հայտնել են նախարարույթան մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Բրայսոնը մեղավոր է եղել Քալիֆորնիա նահանգում երկու պատահարի համար եւ ամեն անգամ փախել է դեպքի վայրից:
«Այս հանգստյան օրերին նախարարը Լոս Անջելեսում ՃՏՊ-ի մեջ է հայտնվել: Նա նոպա է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այնուհետեւ նրան դուրս են գրել եւ վերադարձել է Վաշինգթոն: Հետաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է CNN –ը, վկայակոչելով նախարարության անանուն աղբյուրին, Սպիտակ տունը տեղեկացվել է կատարվածի մասին:




























